Home / Տեսանյութեր / Վարդգես Գասպարին պառկել է նախագահականի դիմաց

Վարդգես Գասպարին պառկել է նախագահականի դիմաց

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց գետնին է պառկել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Դա տեղի է ունեցել մոտավորապես 14:30-ի սահմաններում, երբ «Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում էր նախագահական նստավայրում, իսկ նրան աջակցողները բողոքում էին Բաղրամյան 26-ի դիմացի մայթին: Գասպարիին հաջողվել էր մոտենալ անմիջապես նստավայրի մուտքին և պառկել սառը գետնին:

Նրա կողքին մի կին աղոթում էր, իր խոսքով, հայ ազգի համար: Գասպարին փակել էր աչքերը, նա չէր շարժվում, իսկ ոստիկանները չէին խանգարում ակտիվիստին:

Նշենք, որ Գասպարին բազմաթիվ անգամ նախկինում կիրառել է բողոքի այդ միջոցը, և հաճախ ոստիկանները թույլ չեն տվել իրականացնել իր բողոքը՝ ուժով բարձրացնելով նրան, երբեմն էլ ոստիկանության բաժին բերման ենթարկելով: