Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին Ազատության հրապարակում հավաքվածները դիմավորեցին «Միացում, միացում» վանկարկումներով:
Ռուստամյանը, իր հերթին, ՀՅԴ-ի անունից ողջունել է ներկաներին և հայտարարել, որ հրապարակում հավաքված ժողովուրդը կարող է անել անհնարինը:
«Ազատության հրապարակը ուզում էր տեսնել «Դաշնակցությանը»: Մենք աստեղ ենք: Մենք եկել ենք այս հանրահավաքին: «Դաշնակցությունը» ձեզ հետ է», – ասել է Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը փետրվարի 18-ին ապացուցեց, որ անհնար է իրեն կոտրել:
«Հայաստանի քաղաքացին շատ ավելի լավ իշխանության է արժանի: Ընտրությունների որակի գնահատականը դուք տվել ենք: Ինչ էլ ասեն դիտորդները, դուք ավելի լավ գիտեք գիտեք: Ժողովրդի կամքը չի կարող ոտնահարվել», – ասել է ՀՅԴ-ական պատգամավորը:
Ռուստամյկանը խոստովանել է, որ պայքարը կարող է տևական լինել, սակայն եթե կա պատրաստակամություն, հաղթանակն անխուսափելի է:
«Այս շարժումը հանուն Հայաստանի ապագայի է, հանուն Արցախի: Մենք մեր ներսում թշնամի չենք տեսնում, մենք ուզում ենք ազատ արդար, ժողովրդավարական Հայաստան», – ասել է Ռուստամյանը, որից հետո մարդիկ սկսել են վանկարկել «Հայաստան»: