ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է, արդեն մի քանի օր է` նա ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցում:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը: Նա հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում Հայրկյանի ձեռքի ցավերն ավելի են ուժեղացել, և նույնիսկ ցավազրկողները չեն օգնում:
Զատիկյանն ասել է, որ Հայրիկյանն այդ վիճակում, բնականաբար, չի կարող միանալ այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Հայրիկյանի օգնականն ասել է նաև, որ նախագահի թեկնածուն կարծիք չի հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների մասին և այդ հարցին կանդրադառնա, երբ իր առողջական վիճակը բարելավվի: