Փետրվարի 21-ին, ժամը 10.55-ին, հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա Գրիշա Զ.-ի, 33-ամյա Սարգիս Ղ.-ի, 43-ամյա Էլմիրա Ս.-ի և 23-ամյա Արմինե Ռ.-ի դիակները:
ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից:
Սամվել Թ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է: