Փետրվարի 22-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում Հրազդան գետն ընկած Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 13-ամյա Բալայանը ընկել էր Հրազդան գետը: Մինչև ժամը 00.25-ը իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: Դեպքի վայրում է գտնվել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: