Րաֆֆի Հովհաննիսյանն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել է հետընտրական Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը: