Home / Տեսանյութեր / Ազատության հրապարակը լցվում է. ոստիկանները հիշեցնում են, որ հանրահավաքն արտոնված չէ

Ազատության հրապարակը լցվում է. ոստիկանները հիշեցնում են, որ հանրահավաքն արտոնված չէ

Այս պահին շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Ազատության հրապրակ, որտեղ ժ.15.00-ին մեկնարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: Ոստիկանները հավաքվածներին հերթական անգամ զգուշացրել են, որ հանրահավաքն արտոնված չէ և դրա մասնաիցները կարող են պատասխանատվության ենթարկվել: Մարդիկ, սակայն, չեն պատրաստվում լքել հրապարակը: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց սադրանքների չտրվել և հայտարարեց, որ հանրահավաքը, միևնույն է, կայանալու է:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով ի գիտություն ընդունել, որ սա Ազատության հրապարակն է, և ոչ մեկի սեփականությունը չէ, և հայ ժողովուրդը հրապարակում հավաքվելու է, երբ ցանկանա: