ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փակ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Ռուբեն Հակոբյանը՝ «Ժառանգությունից», Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ից, ինչպես նաև ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը:
Հակոբյանն ու Ռուստամյանը ԱԺ նախագահին առաջարկել են, որ ԱԺ-ն պետք է անդրադառնա նախագահական ընտրություններին, ընտրախախտումներին և հետընտրական զարգացումներին և դա պետք է անի՝ արտահերթ նստաշրջան հրավիրելով: Խորհրդակցությանը հնչեցրած առաջարկի մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Հակոբյանը:
Այս պահին առաջարկը քննարկվում են ՀՀԿ խմբակցությունում:
Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պահանջել էր, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրվի Ազգային ժողով, քանի որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, իսկ ընտրությունները կեղծված են եղել: