ՀՀԿ-ում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ որպես գործադիրի ապագա հավանական ղեկավար շրջանառվում է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի անունը:
«Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ նպատակով այս օրերին Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է Երևան և մի շարք ՀՀԿ-ականների հետ հանդիպումներ է ունեցել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումների մասին լուրերը. «Մեզ մոտ նման հարց չի քննարկվում»: