Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ – Ինչպես են իրավապահները տեսագրում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

ՖՈՏՈՇԱՐՔ – Ինչպես են իրավապահները տեսագրում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

Այսօր Արմավիրի և Արարատի մարզերում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ընթացքում հավաքված մարդկանց տեսագրում էին ոստիկանական համազգեստով, ինչպես նաև քաղաքացիական հագուստով մարդիկ: Նրանք շարունակաբար տեսախցիկները և տեսանկարահանող սարքերը պահում էին մարդկանց և լրագրողների դեմքերին, ինչպես նաև նկարահանում էին Րաֆֆի Հովհաննիսյանին:

Մասնավորապես, Արմավիրում, Արտաշատում և Էջմիածնում մարդկանց դեռ երեկվանից զգուշացրել էին, որ հանրահավաքներին ներկայանալու դեպքում նրանց կտեսագրեն, և հետագայում դա անհետևանք չեն թողնի:

Լրագրողները, իրենց հերթին, սկսել են տեսա- և լուսանկարել ոստիկաններին ու քաղաքացիական հագուստով տեսանկարահանողներին:

Epress.am-ը ներկայացնում է իրավապահ մարմինների ներկայացուցիչների և նրանց օգնականների լուսանկարները:

Քաղաքացիական հագուստով երիտասարդը նկարահանում է հավաքվածներին Էջմիածնի մշակույթի տան շենքից

Նույն շենքի մեկ այլ պատուհանից ևս մեկ օպերատոր էր աշխատում

Երիտասարդը իրեն նկարող լրագրողներին միջնամատ է ցույց տալիս

 

Նույն երիտասարդը ժպտալով հեռանում է պատուհանից

Մասիսում ոստիկանը նկարահանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

Ամենից շատը հանրահավաքը նկարահանում էին Արտաշատում: Այստեղ էին ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչները և  քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր չէին ներկայանում:

Երկկողմ նկարահանում. մի կողմից՝ «02» հաղորդաշարի օպերատորը, մյուս կողմից՝ նրա օգնականը:

Եվս մեկ արտաշատցի օպերատոր

Ֆոտո և վիդեո նույն կետից

Ոմանք տեսախցիկ չունեին և օգտագործում էին հեռախոսները