Այսօր հարյուրավոր ուսանողներ հերթական դասադուլ-ակցիան են անցկացրել՝ շրջելով Երևանի բուհերով: Նրանց ուղեկցել են տասնյակ ոստիկաններ, իսկ բուհերում ակտիվիստներին, ովքեր դասադուլի և քաղաքացիական անհնազանդության կոչ են անում, դիմավորել են ուսխորհուրդների ներկայացուցիչները, մի քանի դասախոսներ և աշխատակիցներ, ովքեր ստանդարտ տեքստ են կրկնել՝ «այստեղ ուսանողները վճարում են ուսման համար, մի խանգարեք ուսումնական պրոցեսը, մի քաղաքականացրեք»: Դասադուլ անողները վանկարկում էին «Ամոթ, ամոթ» և կոչ էին անում ուսանողներին միանալ իրենց: Նշենք, որ ինչպես և երեկ մի շարք բուհերում փակել էին դարպասները, որպեսզի ուսանողները չկարողանան միանալ բողոքի ակցիայի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ ակտիվիստների նպատակն է դասադուլի միջոցով հնչեցնել կեղծված նախագահական ընտրությունների մասին ուսանողության բողոքը: