Եթե իշխանության գործունեության արդյունավետության բարձրացման հարցը կապված է իմ պաշտոնանակության հետ, ես պատրաստ եմ լինել առաջինը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանում և ոչ մի պաշտոնյա իրականում կառչած չէ իր պաշտոնից:
«Նախագահը հետընտրական զարգացումների և իր սահմանադրական լիազարությունների շրջանակներում տնօրինելու է համապատասխան նոր կադրային թիմ ձևավորելու հնարավորությունը: Բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջությամբ սրբվի այն թիմը, որը եղել է, որովհետև այդ թիմը շատ արդյունավետ և նորմալ աշխատել է, բայց որ թիմում փոփոխություններ անհրաժեշտ են, դրա մասին մենք խոսել ենք»,- ասել է Աշոտյանը՝ հիշեցնելով, որ այդ մասին նշված է եղել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում: