«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է և նա, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց։
Սալբի Ղազարյանն այսօր՝ ժամը 14-ին, հրավիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, ասված է «Սիվիլիթասի» տարածած հաղորդագրության մեջ:
ԱԱԾ քննչական վարչության վարույթում է քննվում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալ անցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը։
Փաստինֆո