Այսօր առավոտյան ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի մոտ քաղաքացիական ակտիվիստները և ուսանողները կրկին դասադուլ-ակցիա են կազմակերպել:
Ակցիայի կազմակերպիչները ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշել են, որ այն լինելու է լուռ և խաղաղ:
«Դասադուլի պահանջը հրատապ է ` անհապաղ հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Հիշեցնում ենք՝ դասադուլի ընթացքում կոչեր չեն հնչեցվի, դասադուլը լուռ է», – ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: