Մարտի 12-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այցն ինքնին հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ավանդաբար կլինի առաջին երկիրը, ուր կայցելի երկրորդ անգամ ընտրված Սերժ Սարգսյանը, այլև որ հանդիպման օրակարգն է բավականին հետաքրքիր՝ Եվրասիական Մաքսային միության հարցերից մինչև ՀԱՊԿ զորքերին, Ստեփանակերտի օդանավակայանին առնչվող խնդիրները:
«Ճիշտ է, նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները բացառում են, թե նման հարցեր այդ հանդիպման ընթացքում կարող են քննարկվել, այնուհանդերձ, հասկանալի է, որ հանդիպումը վճռորոշ է լինելու հայաստանյան վեկտորների առումով: Մեկ հարց ևս հաստատ քննարկվելու է այդ հանդիպման ժամանակ` վերջնականապես որոշվելու է Հայաստան առաքվող գազի գինը», – գրում է թերթը: