Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը բարկացել է, բայց կտրուկ փոփոխությունների չի գնում. աղբյուր

Սերժ Սարգսյանը բարկացել է, բայց կտրուկ փոփոխությունների չի գնում. աղբյուր

Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցությունը 160 հոգանոց խորհրդի նիստ է արել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, սկզբում ելույթի իրավունքը տրվել է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանին, որը ներկայացրել է ընտրությունների արդյունքները, երկրում առկա իրավիճակն ու միջազգային հանրության արձագանքները:

«Դրանից հետո ՀՀԿ-ականները միմյանց հույս են տվել, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ սկսված հանրահավաքներն էլ կմարեն: Այնուհետև սկսվել է գործադիր մարմնի երկարատև նիստը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը կրկին բարկացել, դժգոհել է ՀՀԿ-ի աշխատանքից: Բայց որոշել են երկու ամսվա համար շատ «զոհաբերություններ» չանել: Հիմնական փոփոխությունները կլինեն ապրիլից՝  Սարգսյանի երդմնակալությունից հետո: Բայց դատելով այն որոշումից, որ երեկ կայացվել է խորհրդի նիստում՝ Տարոն Մարգարյանի դեմքով գնալ ավագանու ընտրություններին, Սերժ Սարգսյանն ամենևին էլ մտադիր չէ գնալ փոփոխությունների: Նա չի փորձում կտրուկ որոշումներ կայացնել՝ խուսափելով ապակայուն իրավիճակի հեռանկարից», – գրումէ թերթը: