Այսօր` ժամը 12:00-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ասուլիս տվեց, որից հետո կուսակցության ներկայացուցիչների, իր համակիրների, ինչպես նաև նրան միացած քաղաքացիների հետ երթով շարժվեց դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց:
Հովհաննիսյանն ու իր աջակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելով 2008 թվականի մարտի 1-ին զոհված տասը մարդկանց հիշատակը: