Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, նրանց համակիրները, քաղաքացիները երթով շարժվել են Մյասնիկյանի արձանի մոտ:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Անահիտ Բախշյանը խոսել է Մարտի 1-ի իրադարձությունների մասին: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերին՝ Բախշյանն ընդգծել է, որ «ինքը արյունով եկավ՝ հոկտեմբերի 27-ով, արյունով էլ գնաց»:
«Այս տասը մարդու զոհը, տասը քաղաքացիների արյունն իր խղճի վրա է», – ասել է Անահիտ Բախշյանը:
Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն էլ «այդ տասը մարդու զոհաբերությամբ եկավ իշխանության»: