Այսօր ժամը 16:30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստի պատարագ մատուցվեց՝ ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների:
Պատարագին ներկա էին զոհերի ծնողներն ու հարազատները, Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգության» ներկայացուցիչներ, մի շարք այլ քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, քաղաքացիներ:
Պատարագից հետո մարդիկ երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին՝ հարգելով զոհերի հիշատակը:
Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, խոսեց ինչպես 5 տարի առաջ տեղի ունեցածի, այնպես էլ այսօրվա հայաստանյան զարգացումների մասին: