«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Ինչպես նշված է «Ժառանգություն» կուակցության մամուլի գրասենյակը, կողմերը քննարկել են հետընտրական Հայաստանում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է իր դիտարկումները ընտրությունների ընթացքում տեղ գտած և իր ընտրական շտաբի արձանագրած զանգվածային խախտումների վերաբերյալ: Քննարկվել է նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը», – նշում է հաղորդագրության մեջ: