ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը փետրվարի 18-ին մեկ անգամ ևս համոզվեց, որ ընտրությունների միջոցով մեր երկրում առայժմ հնարավոր չէ փոփոխությունների հասնել: Այս մասին նշված է քաղաքացիական ակտիվիստ Լևոն Գոլաստյանի «Ինչպես կեղծվեցին նախագահական ընտրություններ, մաս առաջին՝ Գեղարքունիքի մարզ» հոդվածում, որը Գալստյանը ԶԼՄ-ներին ուղարկվել է մարտի 3-ին: Հոդվածի հեղինակը խնդրում է իրեն ներկայացնել որպես ՀՀ քաղաքացի:
«Բոլորիս պարզ է, որ 2013 թ. նախագահական ընտրությունների ընթացքում համատարած օգտագործվել է վարչական ռեսուրսը, իսկ ընտրությունների արդյունքները լկտիաբար կեղծվել են: Այս ենթատեքստում շատ հետաքրքիր էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անկեղծացումը փետրվարի 25-ին մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը հրապարակվել էր մարզպետարանի պաշտոնական կայքում: Այնտեղ մասնավորապես նշված էր հետևյալը. «Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետը խոսել է նաև փետրվարի 18-ին հանրապետությունում կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին, մասնավորապես անդրադառնալով մարզում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին տված բարձր քվեներին: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներին և այլոց, ովքեր աշխատել և ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել ընտրությունների ընթացքում՝ ապահովելով նման ցուցանիշ»: Այս հրապարակումը փաստորեն կարելի է համարել հաղորդում հանցագործության մասին՝ այն էլ խմբակային հանցագործության», – գրում է Լևոն Գալստյանը:
Նա ընդգծում է, որ արդեն փետրվարի 28-ին այդ հրապարակումը հանված է եղել մարզպետարանի կայքից, իսկ ինքը հասցրել է անել էլեկտրոնային կրկնօրինակը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես, նշված է. «Սակայն մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից սխալ է ներկայացվել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից անցկացրած խորհրդակցության բովանդակությունը, որի համար էլ ստորաբաժանման աշխատակիցը ենթարկվել է կարգապահական տույժի՝ (խիստ նկատողություն)»:
«Ցավոք սրտի Գեղարքունիքի (և ոչ միայն) մարզպետարանում դեռևս չեն հասկացել, որ փաստերն ու թվերն անողոք են, և դրանցից ոչ մի տեղ չես կարող փախչել, կամ էլ ինչ որ ձև պարզաբանել:
Անցնենք թվերին: Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցել են ընտրողների 69,12%-ը կամ 128 881 ընտրող, որոնց 78,23%-ը՝ այսինքն 100 833-ը, իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին: Մարզպետարանի կայքի հրապարակումից հասկանալի է, թե ինչպես են ապահովվել հանրապետական միջինից մոտ 10% ավելի մասնակցությունն ու Սերժ Սարգսյանին տրված ձայների հանրապետական միջինից (58.64%) մոտ 20%-ով ավելի ձայները, չնայած առանց այդ էլ բոլորը լավ հասկանում են, թե այդ ամենը ինչպես է իրականացվել: Ստորև ներկայացված աղյուսակի տվյալներից ակնհայտ է դառնում, թե ինչպես են «նկարվել» թվերը Գեղարքունիքի մարզի բազմաթիվ համայնքներում: Մինչև 200 ընտրող ունեցող համայնքների տվյալները չեմ ընդգրկել աղյուսակում, քանի որ այդ բոլոր համայնքներում Սերժ Սարգսյանը հավաքել է 100 %-ին մոտ ձայներ (տվյալները վերցված են ԿԸՀ-ի պաշտոնական կայքից).
Համայնքը |
Մասնակիցների քանակը և տոկոսը |
Ս. Սարգսյանի հավաքած ձայների քանակը և տոկոսը |
Ճամբարակ |
4798 – 85,9 % |
4539 – 94,6 % |
Վարդենիս |
7063 – 70,2 % |
5874 – 83,2 % |
Ախպրաձոր |
172 – 77,1 % |
160 – 93,1 % |
Աղբերք |
202 – 93,9 % |
199 – 98,5 % |
Այգուտ |
515 – 77,9 % |
502 – 97,5 % |
Աստղաձոր |
2184 – 75,3 % |
1740 – 79,7 % |
Ավազան |
135 – 78,1 % |
131 – 97,1 % |
Արծվանիստ |
1525 – 71,6 % |
1226 – 80,4 % |
Արտանիշ |
413 – 95,2 % |
410 – 99,3 % |
Արփունք |
292 – 86,4 % |
273 – 93,5 % |
Գանձակ |
2368 – 70,9 % |
2160 – 91,2 % |
Գեղամասար |
633 – 86,2 % |
567 – 89,6 % |
Գեղամավան |
967 – 73,4 % |
912 – 94,3 % |
Դպրաբակ |
325 – 81,3 % |
309 – 95,1 % |
Դրախտիկ |
659 – 92,8 % |
626 – 95 % |
Երանոս |
2160 – 58,5 % |
1917 – 88,7 % |
Զոլաքար |
3458 – 72,1 % |
2916 – 84,3 % |
Ծովասար |
1336 – 69,1 % |
1174 – 87,9 % |
Թթուջուր |
628 – 77,6 % |
561 – 89,3 % |
Լանջաղբյուր |
1390 – 78,6 % |
1287 – 92,6 % |
Ծակքար |
1235 – 63,4 % |
1010 – 81,8 % |
Ծովագյուղ |
2336 – 78,6 % |
1897 – 81,2 % |
Ծովակ |
1513 – 77,7 % |
1472 – 97,3 % |
Ծովինար |
2340 – 70,5 % |
2045 – 87,4 % |
Կարճաղբյուր |
1532 – 83,6 % |
1480 – 96,6 % |
Կարմիրգյուղ |
3189 – 71,6 % |
2770 – 86,9 % |
Կութ |
1281 – 98,9 % |
1268 – 98,9 % |
Ձորագյուղ |
2387 – 76,8 % |
2211 – 92,6 % |
Նորատուս |
2855 – 63,2 % |
2413 – 84,5 % |
Շորժա |
367 – 90,6 % |
343 – 93,5 % |
Սարուխան |
3926 – 66 % |
2945 – 75 % |
Սոթք |
1189 – 82,4 % |
1118 – 94 % |
Վահան |
777 – 91,4 % |
742 – 95,5 % |
Վարդաձոր |
1381 – 73,7 % |
1311 – 94,9 % |
Վարդենիկ |
4557 – 72,9 % |
4056 – 89 % |
Վարսեր |
979 – 73,2 % |
933 – 95,3 % |
Փոքր Մասրիկ |
385 – 71,7 % |
341 – 88,6 % |
Ինձ թևում է մեկնաբանություններն ավելորդ են, և դպրոցում միայն թվաբանություն սովորած մարդուն նույնիսկ պարզ է, թե ինչ է կատարվել այս համայնքներում: Չնայած կարող է գործող նախագահի նկատմամբ տածած անսահման սերն է ստիպել Հայաստանում աղքատության մակարդակով երկրորդը համարվող մարզի բնակիչներին այսպիսի «ընտրություն» կատարել: Եզրակացությունները թողնում եմ միջազգային դիտորդներին, կարկառուն ՀՀԿ-ականներին և իրավապահ մարմիններին: Մյուս մարզերին կանրադառնամ հաջորդ դիտարկման մեջ», – հոդվածը եզրափակում է ՀՀ քաղաքացի Լևոն Գալստյանը: