ԱՄՆ դեսպանատան մոտ այսօր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ, որքեր հայտարարել են, որ զարմացած ու հիասթափված են մի շարք դեմոկրատական երկրների բարձրաստճան պաշտոնյաների, նախագահների ու պետքարտուղարների, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի՝ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձներից:
Ակցիայի մասնակիցները պաստառներով ու կարմիր քարտերով մոտեցել են դեսպանատանը, որտեղ նամակ են հանձնել ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջեյմս Լենդին, ով հետևել է ակցիայի ընթացքին, զրուցել է մասնակիցների հետ, լսել նրանց ու ընդունել ակտիվիստների նամակը:
Ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը բարձրախոսով ներկայացրել է իրենց դիրքորոշումը՝ փաստելով, որ բոլոր շնորհավորանքները ուղղվել են այն դեպքում, երբ բազմիցս բարձրաձայնվել է 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությոնների ժամանակ:
«Դրանք կրկնակի քվերակություններն են, բացակա անձանց փոխարեն քվեարկություններն են, լցոնումներն են, վարչական ռեսուրսի անսպառ կիրառումը, և մենք բոլորս որպես դիտորդներ ականատես ենք եղել ու մի քանի օր առաջ այդ մասին խոսել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ 3-րդ միջանկյալ զեկույցում», – ասել է Հովհաննիսյանը:
Ակտիվիստ Արթուր Գրիգորյանն էլ քննադատել է Միացյալ Նահանգների վարքագիծը՝ որպես ժողովրդավարական հաստատությունների զարգացման համար մարտնչող պետության:
«Ժողովրդավարությունը սկսվում է ընտրություններից. Չկա ընտրությունների ինստիտուտ, չկա ժողովրդավարություն: Եթե ընտրություններում հաղթում է մի մարդ կամ մարդիկ, ովքեր իրականում չեն հաղթել, ու մեխանիզմներ են ստեղծվում՝ կեղծելու ընտրողների ձայները, այդ մարդիկ այլևս շահագրգռված չեն պետության մեջ այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի իրենք հաջորդ անգամ ևս ընտրվեն, այսինքն՝ իրենց ընտրվելու հանգամանքը կախված չէ մեր տված ձայներից հետևաբար նրանք շահագրգռված չեն ոչ տնտեսություն զարգացնել, ոչ ազգային շահերը առաջ մղել», – ասել է Գրիգորյանը:
«Բանակն իրականում» քաղաքացիական նածաձեռնության անդամ Ծովինար Նազարյանն էլ ավելացրել է, որ իրենց ակցիայի մասնակից ակտիվիստների մի մասը 2012 թվականի հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելության ժամանակ, պարգևատրվել են «Universal Rights Award» մրցակնակով:
«Միացյալ Նահանգները, կարծես թե, գնահատում է քաղաաքացիական հասարակության կողմից ժողովրդավարության արժեքների ներդրմանն ուղղված ջանքերը, և մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը և ոչ թե կիրառի երկակի ստանդարտներ՝ մի կողմից խրախուսի ժողովրդավարացման գործընթացները ներքևներում և մյուս կողմից՝ քաղաքական այսպիսի դիրքորոշման միջոցով ուղղակի խոչընդոտի քաղաքացիական հասարակության ձևավորմանը Հայաստանում: Եթե քաղաքական որոշումները այսպիսին են ու այս մակարդակի են, չի կարող հասարակությունը զարգանալ ճիշտ ուղղությամբ, որքան էլ ներքևում ջանքերը բազմապատկվեն: Հասկանալի է, որ մենք մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ու մի օր հասնելու ենք Հայաստանի ազատությանն ու ժողովրդավարացմանը», – ասել է Նազարյանը: