Նախագահական ընտրությունների թոհուբոհը, հետընտրական զարգացումները բացասաբար են անդրադարձել Սերժ Սարգսյանի առողջության վրա, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթն իր իշխանական աղբյուրներից տեղեկացել է, որ նա երեկ վաղ առավոտյան այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն և կազդուրիչ բուժման կուրս անցել: «Հրապարակ»-ը գրում է, որ հետընտրական շրջանում դա նրա երկրորդ այցն է եղել: