Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դուարի միջին կշռված գինը գործարքների ընթացքում կազմել է 411 դրամ 42 լումա, բայց փակման գինը` 410 դրամ 75 լումա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը պնդում է, որ ՀՀ կենտրոնական բանկը միջամտություն է իրականացրել:
«Խնդիրն այն է, որ գործարքների ծավալը բավականին մեծ է եղել` մոտ 16 միլիոն դոլար: Սա անհամեմատ մեծ է վերջին շրջանում բորսայում իրականացվող օրական գործարքների միջին ծավալից, ինչն էլ հիմնավոր է դարձնում պնդումները, որ ՀՀ Կենտրոնական բանկը՝ դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով, դոլարային ինտերվենցիա է իրականացրել: Սա պայմանավորված է նրանով, որ ներքին շուկայում արտարժույթի նկատմամբ խոշոր պահանջարկ է առաջացել: Սա, իր հերթին, կարող է պայմանավորված լինել երկու գործոնով՝ կամ արձանագրվել է արտարժույթի մեծ արտահոսք, կամ ինչ-ինչ պատճառներով նվազել է արտարժույթի ներհոսքը: