Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ՅանԿելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Համաձայն ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության, քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր, մասնավորապես, վանդրադարձ է կատարվել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ եռանախագահների կողմից նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին:
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլև, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրեց քննարկված հարցերի հետ առչնություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները և հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ», – նշված է պաշտոնբական հաղորդագրության մեջ: