Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, պաշտոնական տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած և ԿԸՀ-ի արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակել է իր մարզային հանդիպումները:
Հովհաննիսյանի՝ Արթիկում կայացած հանդիպման ժամանակ հրապարակում խցանում է առաջացել ավտոմեքենաների մեծ քանակի պատճառով, և ներկա ոստիկանները հայտարարել են, որ հավաքն անօրինական է:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պատրաստ է քաղաքի ոստիկանապետի հետ հանդիպել, եթե ոստիկանությունը հավաքն անօրինական է համարում և ճնշումներ գործադրում քաղաքացիների վրա:
Հավաքված շուրջ 2000 մարդիկ ոստիակության հրանագնով ազատել են ճանապարհը, սակայն սուլել ոստիկանների հետևից:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասել է, որ զորւցել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ, հարգում է վերջինիս, բայց ոչ ոք իրավունք չունի խախտելու քաաքացու իրավունքները:
Գյումրիում ևս Հովհաննիսյանի հանդիպումը ուղեկցվել է նման միջադեպով. ոստիկանները կրկին հայտարարել են, որ հավանքն անօրինական է: Գյումրիում հանդիպմանը մի քանի հազար մարդ էր եկել, ուստի հրապարակի երթևեկությունը խաթարվել էր: Հովհաննիսյանն իր ելույթի ավարտին կոչ է արել հավաքվածներին մայթերով քայլել և խուսափել բախումներից:
«Ժառանգության» առաջնորդը գյումերցիներին շնորհավորել է հաղթանակի առթիվ:
«Գյումրին ասում է՝ ես այլևս աղետի գոտի չեմ ուզում լինել: Ուզում եմ լինել նորմալ քաղաք: Գյումրին դառնալու է մեր հայրաքաղաքը: Այդ խոպանը վերջանալու է»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ թեև գյումեցիներից շատերը համաձայն չեն լինի, սակայն ինքը կարծում է, որ Շիրակի մարզպետը (Աշոտ Գիզիրյանը) ամենակարգին մարզպետն է, որովհետև չկարողանալով նայել մարդկանց աչքերին, դուրս եկավ:
Դիմելով գյումրեցիներին՝ նա խնդրել է տեղյակ պահել իրեն, երբ որևէ մեկը խոչընդոտի նրանց տեղաշարժն այն դեպքում, եթե Գյումրիի բնակիչները ցանկանան Ազատության հրապարակ գալ հանրահավաքներին մասնակցելու համար: