Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը պարտվել է այն տեղամասում, որտեղ ինքն է քվեարկել

Րաֆֆի Հովհաննիսյանը պարտվել է այն տեղամասում, որտեղ ինքն է քվեարկել

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին պարտվել է այն ընտրատարածքում, որտեղ ինքն է քվեարկել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Խոսքը Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 10/06 ընտրատեղամասի մասին է: Այստեղ ընդդիմադիր թեկնածուն ստացել է 410, իսկ Սերժ Սարգսյանը՝ 687 քվե:

«Բայց առավել հետաքրքիրն այն է, որ տեղամասի պատասխանատուն եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Մանուկյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության պետը», – նշում է թերթը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ փոխնախագահների թաղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդհակառակը, հաղթել է: