«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մարտունիում կայացած հանդիպմանը տեղի է ունեցել միջադեպ: Հովհաննիսյանի ելույթից հետո նրան մոտեցել է մի տղամարդ և հայտարարել է, որ նա սխալվում է՝ Մարտունիում թուրք չկա:
«Գնա Ազգային Ժողով, հարցրու՝ Ալիևը ով ա»,- ասել է տղամարդը ու սկսել է հայհոյել: Հավաքվածներից մի քանիսը միջամտել են, և վեճը վերածվել է հրմշտոցի, տղամարդուն հեռացրել են:
Րաֆֆի Հովհաննիսյանը, վերցնելով բարձրախոսը, պատասխանել է՝ «Դուք ուղարկված պրովոկատոր եք: Գործ չունեք այստեղ: Ինքն էլ իրավուքն ունի իր խոսքը ասելու, բայց քանի որ ինքը սադրիչ է, ես պետք է պատասխանեմ»: