Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանի փեսան դեսպան նշանակվեց

Սերժ Սարգսյանի փեսան դեսպան նշանակվեց

Այսօր Սերժ Սարգսյանը Միքայել Մինասյանին նշանակել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան): Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի՝ Վատիկանում դեսպան նշանակվելու մասին լուրերը մամուլում տարածվել էին դեռևս շաբաթվա կեսին: Վատիկանում դեսպանատուն հիմնելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել երկու օր առաջ իր հերթական նիստի ժամանակ: