Home / Հայաստան / «Թող սուտ ու կեղծիք չտարածի». Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման հրավեր չի ստացել

«Թող սուտ ու կեղծիք չտարածի». Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման հրավեր չի ստացել

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի հայտարարությունն այն մասին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է հանդիպման առաջարկը, ապատեղեկատվություն է: Այս մասին ասել է Ազատության հրապարակում երեկվանից հացադուլ հայտարարած «Ժառանգության» ղեկավարը:

«Դա նախագահականից եկող հերթական սուտն ու կեղծիքն է: Կամ իրենք պիտի փոխեն իրենց ուղղությունը, կամ վատ է լինելու», – պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասել է Հովհաննիսյանը:

Նա հիշեցրել է, որ իր ոտքով գնացել է նախագահական նստավայր և այնտեղ ներկայացրել է իր առաջարկները, որոնք մերժվել են:

«Դրանից հետո մի քանի անգամ հրավիրել եմ հանդիպելու: Անգամ հայտարարել եմ, որ մինչև մարտի 10-ը պատրաստ եմ գրասենյակ գնալ: Հիմա արդեն ես հրապարակում եմ ու խնդրում եմ, որ սուտ ու կեղծիք չտարածի: Սպասում եմ, որ գա, ու տղամարդը տղամարդու պես այդ հարցը լուծենք: Ռուսաստան գնալուց առաջ կամ հետո լինի, երբ հարմար է, թող գա ււ միասին քննարկենք», – ասել է Հովհաննիսյանը: