«ՏաԹևեր » ճոպանուղու տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներ ավարտվել են, ճոպանուղին պատրաստ է ուղևորափոխադրումների:
Մարտի 12-ից ճուպանուղու շահագործումն իրականցվելու է ամենօրյա ռեժիմով, այլն է` 10:00 – 18:00 ժամային գրաֆիկով, շաբաթական վեց օր` բացառությամբ երկուշաբթի օրվա, որը պրոֆիլակտիկ օր է:
ՀՀ ոչ աշխատանքային երկուշաբթի օրերին (ՀՀ կառավարության որոշումներով ոչ աշխատանքային սահմանված երկուշաբթի օրեր, տոն և հիշատակի օրեր, Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրեր) ճոպանուղին ուղևորափոխադրումներ է իրականացնելու ըստ սահմանված 10:00-18:00 ժամային գրաֆիկի: