Home / Տեսանյութեր / ԿԸՀ նախագահը «նման քիչ հիմնավորմամբ» բողոք չի հիշում

ԿԸՀ նախագահը «նման քիչ հիմնավորմամբ» բողոք չի հիշում

Սահմանադրական դատարանում նախագահական ընտրությունների արդյուքները վիճարկող բողոքներով պատասխանող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի գնահատմամբ՝ այս անգամվա պես քիչ ապացույցներով, քիչ հիմնավորումներով դիմում իր ղեկավարած հիմնարկի դեմ դեռ չէր ներկայացվել: Այս մասին Մուկուչյանն ասել է լրագրողներին դատարանում նիստի ընդմիջման ժամանակ՝ հիշեցնելով, որ ինքը ունի մեծ փորձ Սահմանադրական դատարանում պատասխանողի դերում լինելու ու նման քիչ հիմնավորմամբ բողոք չի հիշում:

«Բողոքը ունի ձևակերպման և ներկայացման պատշաճ ձև: Այն չպետք է հիմնված լինի դիմողի կարծիքի կամ մեկնաբանության վրա»,- ասել է Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր քննում է ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները: