Այսօր ժամը 15:11-ին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ Մեծամորում է գտնվում ատոմակայանը, որին, ինչպես հավաստիացնում են մասնագետները, վտանգ չի սպառնում անգամ 8 բալանոց երկրաշարժի ժամանակ: Դեռևս երկու տարի առաջ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշել էր, որ նման երկրաշարժի դեպքում ԱԷԿ-ի անվտագության բոլոր համակարգերը կլինեն աշխատանքի մեջ, կապահովեն ռեակտորի անվտանգ աշխատանքի դադարեցում: