Հայ Ազգային Կոնգրեսը զբաղված է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը կազմելով: Այս մասին, «Չորրորդ ինքնիշխանություն»թերթի փոխանցմամբ, հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ ՀԱԿ-ի համար դժվար է զուգահեռաբար տա տրանսֆորմացիոն գործընթացների մեջ լինել և մասնակցել ավագանու ընտրություններին:
«Բայց մենք պատրաստ ենք ուժերի և կազմակերպական ռեսուրսների լարումով դա անել, որովհետև տեսնում ենք այդ ընտրություններում ճեղքման լուրջ շանս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ձևավորել կուսակցությունը, հետո նոր մասնակցել ընտրություններին, բայց ունենք այն, ինչ ունենք՝ այդ ժամանակը մեզ տրված չէ, քաղաքական գործընթացները թելադրում են ակտիվ մասնակցություն, և ուրեմն՝ մենք պետք է համատեղենք այս գործընթացները` ՀԱԿ կուսակցության ձևավորումն ու ընտրություններում հաղթանակի ակնկալիքով ընտրություններին մասնակցել», – ասել է Լևոն Զուրաբյանը: