Այսօր հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ թեև ինքը եկեղեցում է կնքվել և պսակադրվել, սակայն չի ընդունում Մայր Աթոռի սպառնալիքները: Հիժշեցնենք, որ Մայր Աթոռն այսօր հայրարարել էր, որ չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է:
«Ինձ որոշեք թաղել Հայաստանի Հանրապետության ցանկացած անկյունում: Ամեն մի անկյուն Հայաստանի դա իմ եկեղեցին է, իմ սրբությունն է, մեր հայրենիքն է: Ավետարանը չմտցնեք այս քաղաքացիական պայքարի մեջ: Եկեղեցին ու պետությունը անջատ են»,- ասել է Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հայտարարությանը, ուրում վերջինս ասել էր, թե զարմացած է ՝ ինչու է Հովհաննիսյանը դժգոհ ընտրությունների արդյուքններից:
«Մանտենսը ասել էր, թե դուք նախատեսում էիք 20 տոկոս, ստացաք 37 տոկոս: Նա ո՞ւմ հուշագիրն է կարդում: Դուք որոշեք»,- ասել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ոչ Մանտենսը, ոչ եվրոպական մայրաքաղաքները չպետք է միջամտեն, «որովհետև իրենք չեն բերել իսկական ժողովրդավարությունը Հայաստան, այլ մենք»:
Հիշեցնենք, որ նույն խնդիրներին Հովհաննիսյանն անդրադարձել էր այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբության ասուլիս» հաղորդման ժամանակ: