Home / Հայաստան / Գործարարները փողերը տանում են Հայաստանից դուրս. աղբյուր

Գործարարները փողերը տանում են Հայաստանից դուրս. աղբյուր

Հայաստանից արտարժույթի հոսք է սկսվել և դա ազդում է բանկերի վրա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով բանկային համակարգին մոտ կանգնած իր աղբյուրների վրա:

Ըստ այդ տեղեկությունների՝ դեպքեր են գրանցվել, որ որոշ գործարարներ բանկերում անշարժ գույք են գրավադրում և ստացած վարկը տեղափոխում Հայաստանից դուրս:

«Թերևս դրանով է պայմանավորված վերջին շրջանում դրամի շոշափելի արժեզրկման միտումը, ինչը երկրում արտարժույթի ծավալների նվազման հետևանք է: Թե որն է գործարարների նման պահվածքի պատճառը, անհասկանալի է: Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ապա երեկ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 414 դրամ 49 լումա, որը մի փոքր ցածր է նախորդ օրվա ցուցանիշից: Դատելով գործարքների ծավալից` ավելի քան 6 միլիոն դոլար, կարելի է հաստատապես պնդել, որ դրամի արժեզրկումը կրկին կանխվել է ՀՀ ԿԲ-ի իրականացրած արտարժութային ինտերվենցիայի շնորհիվ: Անցած շաբաթ ԿԲ-ն ավելի քան 21 միլիոն կանխիկ դոլար էր լցրել շուկա՝ դրամի փլուզում թույլ չտալու համար», – նշում է թերթը: