Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում կլինի երդմնակալության այլընտրանքային արարողություն, որտեղ, ի տարբերություն միայն մեկ՝ Տիգրան Մուկուչյանի ստորագրության, հազարավոր ստորագրությունների մասին կփաստենք: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով՝ երեկվանից Ազատության հրապարակում մեկնարկած ստորագրահավաքի մասնակիցները իրենց ստորագրություններով հավաստում են, որ իրենք Րաֆֆի Հովհաննիսյանին են ճանաչում որպես Հայաստանի նորընտիր նախագահ: