Սերժ Սարգսյանի երդման արարողությունը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, որը տեղավորում է 2000 մարդ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Դրսից սակավաթիվ հյուրեր են լինելու, այս պահին ճշտվում է հրավիրյալների ցանկը: Նորընտիր նախագահը պաշտոնը, ըստ Սահմանադրության 54-րդ հոդվածի, ստանձնում է ԱԺ հատուկ նիստում: Ի դեպ, ՀՀԿ-ական մեր աղբյուրները չեն բացառել, որ մինչև ինաուգուրացիան Սերժ Սարգսյանը կանդրադառնա Ազատության հրապարակ գնալու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին», – նշում է թերթը: