Home / Տեսանյութեր / «Ձեր լռությունը կարող է կոտրել հայի ողնաշարը». կոչ Եկեղեցուն և Գրողների միությանը

«Ձեր լռությունը կարող է կոտրել հայի ողնաշարը». կոչ Եկեղեցուն և Գրողների միությանը

Հայ Առաքելական Եկեղեցին և Հայ հոգևորականը, լավ իմանալով, որ այսօրվա գործող քաղաքական ռեժիմը վաղ թե ուշ սպառնալու է նաև եկեղեցուն, հանդես է գալիս մի հայտարարությամբ, որը ծաղրանք ու փնովանք է` ուղղված հային, ու այս ամենը` ինչ-որ քաղաքական վարչախմբի համար, ովy ծաղրելով առաջին հերթին եկեղեցուն, ապա հային, եկեղեցին փորձում է դարձնել իշխանական լծակ:

Այս մասին այսօր «Ֆեյսբուք» սոցիլական ցանցի իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Եկեղեցին եղել է ժողովրդին համախմբողն ու ժողովրդի ցանկությանը չբռնացողը, եկեղեցին, միշտ գտնվելով հայի կողքին, պաշտպանել է նրան, ներշնչել հավատ, քարոզելել է սեր մերձավորի ու նույնիսկ թշնամու հանդեպ, և հաճախ զբաղվել է այնպիսի գործերով, որոնք երբեք եկեղեցուն չեն վերեբերել», -գրել է Սաֆարյանը:

Նա նաև նշել է, որ հոգևորականը և եկեղեցին շատ հաճախ սուր են վերցրել, պաշտպանել հայրենիքը, զբաղվել երկրի սոցիալ-տնտեսական հարցերով և նույնիսկ ներկայացրել է Հայաստանը տաբեր արտաքին հարաբերություններում:

«Բայց հիմա՝ 1991թ-ի փառապանծ անկախությունը ձեռք բերելուց հետո,երբ Հայ Առաքելական Եկեղեցին և Հայ հոգևորականը իր տեղում են, զբաղվում են եկեղեցուն բնորոշ հարցերով` հայ ազգի հոգևոր կրթությամբ, չեն ուզում կանգնել հայ ժողովրդի կողքին», -գրել է Սաֆարյանը:

Վերջինս կոչ է արել այս ամենից խուսափելու համար կանգնել Ազատության հրապարակում՝ իրենց արժանապատվությանը տեր կանգնող ժողովրդի կողքին և ոչ թե քաղաքական գնահատական ու աջակցություն ցույց տալ, այլ հոգևոր, որն ավելի զորեղ զենք է Հայաստանն այս ստրկությունից հանելու համար:

«Կոչ ենք անում ոչ ասել 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կեղծ պաշտոնական արդյունքներին, որի ճանաչման դեպքում եկեղեցին կզրկվի իրեն բնորոշ առաքելությունից, ինչպես նաև ս.թ. ապրիլի 9-ին Մայր Աթոռի Սուրբ օրհնությունը չուղարկել կեղծված արդյունքներով ապօրեն նախագահ հռչակվածին և նույն օրը` ապրիլի 9-ին, գալ և ժողովրդի հետ մասնակցել և Ձեր Սրբազան օրհնություննը տալ ժողովրդի մեծամասնության կողմից նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ քայլով Հայ Առաքելական Եկեղեցին ավելի շատ կսիրվի ու հեղինակություն կվայելի հանրության կողմից: Բայց հիշեք, եթե Դուք ժողովրդին թողեցիք մենակ, ուրեմն ժողովուրդն էլ Ձեզ կթողի մենակ, սա սպառնալիք չէ, սա վերջնագիր չէ և ոչ էլ նախազգուշացում, այդ ամենը կլինի՝ անկախ մեր կամ Ձեր կամքից», – եզրափակել է Սաֆարյանը:

Նմանատիպ հորդորով Սաֆարյանը դիմել է նաև Հայաստանի Հանրապետության Գրողների միությանը:

«Հարգելի գրողներ, գնահատելով պահի լրջությունը և կարևորելով Ձեր մասնակցությունը այս համազգային պայքարին՝ խնդրում ենք, կոչ ենք անում և պահանջում ենք միանալ Ազատության հրապարակում հարյուր հազարավոր մարդկանց պայքարին, ուզում ենք հավաստիացնել, որ այսօր ևս հայ ժողովուրդը կանգնած է վճռական ու ճակատագրական պահի առջև: Ովքեր պահաջում են իրենց հայրենիքի արդարությունը, բարեկեցությունը, հերքում են գործող բռնատիրական ռեժիմը , որը տզրուկի նման ժողովրդին կպած, ժողովրդի արյունն է քամում, ինչի հետևանաքով Հայաստանը հայաթափվում է: Հարգելի գրողներ, Ձեր լռությունը կարող է վերջնականպես կոտրել հայի ու Հայաստանի ողնաշարը, տապալել հային ու լրիվ հայաթափել Հայաստանը: Հորդորում ենք նաև ուղղորդել և մեր նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առաջնորդել շարժումը և երկրին ու ժողովրդին տանել դեպի ի փառս հաղթանակ» – եզրափակել է Սաֆարյանը: