Մարտի 26-ին կայանալիք 2014 թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն խաղին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Նշենք, որ կազմից բացակայում են Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը և Հրայր Մկոյանը, ովքեր վնասվածքներ ունեն, ինչպես նաև Լևոն Հայրապետյանն ու Արազ Օսբիլիսը, որոնք վնասվածքներ ունեն:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Արթուր Ավագյան «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Զավեն Բադոյան «ԲԱՏԵ», Բորիսով, Բելառուս
Էդգար Մալաքյան «Դինամո» Չեսկե Բուդեյովիցե, Չեխիա
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մարտի 21-ին կայանալիք Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ կմիանան ազգային հավաքականին: