Home / Տեսանյութեր / 4-ամյա Անուշն ընկել է գետը. երեխային փրկել չի հաջողվել

4-ամյա Անուշն ընկել է գետը. երեխային փրկել չի հաջողվել

Մարտի 18-ին, ժամը 13.05-ին Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցին հարակից գետը:

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի փոխանցմամբ՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, բնակիչները Սրկղունք գետից դուրս են բերել Գլաձոր գյուղի բնակիչ 4-ամյա Անուշ Գալստյանին և տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ րոպեներ անց երեխան մահացել է: