Հայ ազգային կոնգրեսի՝ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակն արդեն պատրաստ է, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ՀԱԿ ցուցակի առաջին տեղում է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը:
Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, որը նաև դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ագգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: