ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հատուկ քննարկման է արժանացրել Երևանը ԲՀԿ-ին «տալու» թեզը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի տեղեկությունների համաձայն, Սարգսյանը մերժել է այդ գաղափարը՝ նշելով, որ Երևանի ավագանու ընտրությունները նույնքան կարևոր են կուսակցության համար, որքան խորհրդարանական և նախագահական ընտրությունները, եթե ոչ ավելին, և բոլոր ՀՀԿ-ականները պետք է կաշվից դուրս գան հաղթանակա ապահովելու համար: