Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ ՀԺԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին նա ասել է «168 ժամ» պարբերականի հետ զրույցում:
«Մի անգամ չէ, որ ասել եմ՝ այս իշխանությունն ու արդար ընտրություններն ընդհանրապես անհամատեղելի հասկացություններ են, սակայն մենք գտնում ենք, որ միասնական մասնակցությունը (հիմնական ընդդիմադիր ուժերով մասնակցություն) կարող էր հաղթանակ ապահովել: Քանի որ դա տեղի չունեցավ, ՀԺԿ-ն չի մասնակցի այդ ընտրություններին», – ասել է Ստեփան Դեմիրճյանը:
Նա նշել է, որ ՀԺԿ-ի մեղքով չէ, որ ընդդիմությունը միասնական ցուցակով չի մասնակցում: Դեմիրճյանի խոսքով՝ միասնական ցուցակով մասնակցելն ավելի նպատակահարմար կլիներ: