Մարտի 14-ին Լոնդոնում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:
Մինչ ոչ-ոքին Արոնյանը 2,5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: 4-րդ տուրից հետո, սակայն, Լևոնին միավորներով հավասարվեց նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով այսօր սպիտակ ֆիգուրներով հաղթանակ տարավ մեկ այլ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Այժմ երկու շախմատիստներն էլ 3-ական միավոր են վաստակել:
Վաղը Արոնյանը սևերով խաղում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ, իսկ Կառլսենը նույնպես սև ֆիգուրներով մրցելու է ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ: