Այսօր Երևանի ավագանու ընտրություններին նախընտրական դաշինքների կազմման վերջին ժամկետն է, վաղը՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին ընտրություններին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը, հիշեցնում է «Հրապարակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ մարտի 20-ը Հրանտ Բագրատյանի «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» (նախագահ Խաչատուր Քոքոբելյան) կուսակցությունների միջև միասնական ցուցակով գնալու շուրջ բանակցությունների վերջին օրն է:
«Եթե դրանք բարեհաջող ավարտվեն, ապա այսօր կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ», – գրում է թերթը: