Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Բնապահպանության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հարությունյանը աշխատակազմին ներկայացրել է Բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին՝ կառավարման խորհրդի նախագահ և Հրաչյա Հովակիմյանին՝ արգելոցի տնօրեն նշանակելու մասին մարտի 18-ի հրամանները:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև մրցույթում 70 տոկոսանոց շեմը հաղթահարած մյուս թեկնածուները՝ Վարանցով Բարսեղյանը և Գառնիկ Շաբոյանը: Նախարարի խոսքով՝ հետագայում բոլոր կարող ուժերի ներուժը կօգտագործվի հօգուտ արգելոցի առաջխաղացման:
Արամ Հարությունյանն արգելոցի ղեկավարությանը հանձնարարել է ամենամսյա ռեժիմով զեկուցել արգելոցում տիրող իրավիճակի մասին: «Խոսրովի անտառ»-ի ղեկավարությանը հանձնարարվել է զարգացման նոր ծրագրեր ներկայացնել քննարկման: