Ազատության հրապարակում իր այսօրվա ասուլիսը ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է խնդրանքով՝ այսուհետ չհարցնել իրեն՝ ինչպես է զգում: «Ես լավ եմ, ուժեղ ձեզ հետ»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ քիչ անց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կներկայացնի Երևանի ավագանու իրենց ցուցակը: «Դուք կիմանաք՝ ով կլինի Երևանի հաջորդ քաղաքապետը», – ասել է «Ժառանգության» ղեկավարը՝ հիշեցնելով, որ ինքն անձամբ չի մասնակցելու, որովհետև ունի այլ պարտականություն ժողովրդի առջև, և իր պատասխանատվությունը պատրաստ է իրացնել մինչև վերջ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ իրենք փորձեցին ի մի բերել հասարակական, քաղաքական լայն դաշտը, ինչը չստացվեց, քանի որ այն ուժերը, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին՝ պատճառաբանելով, որ դրանք արդար չեն, որոշում են կայացրել մասնակցել ավագանու ընտրություններին:
«Միգուցե, հիմա ազատ, արդար է», – նկատել է Հովհաննիսյանը: