Home / Հայաստան / Կիպրոսի բանկային ճգնաժամը սպառնում է Հայաստանին. թերթ

Կիպրոսի բանկային ճգնաժամը սպառնում է Հայաստանին. թերթ

Կիպրոսի բանկային համակարգում ծայր առած ֆինանսական ճգնաժամը, որն այժմ աշխարհի ուշադրության կենտրոնում է, կարող է մեծ ազդեցություն թողնել նաև ՀՀ բանկային համակարգի վրա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթն ընդգծում է, որ Կիպրոսի բանկային համակարգում կուտակված է հայկական կասկածելի ծագմամբ կապիտալի մի զգալի մասը:

«Այդ կապիտալը հիմնականում պատկանում է մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք այդ գումարները որպես օտարերկրյա ներդրում «չերեզ» Կիպրոս ներդնում են Հայաստանում: Այդ սխեմայով գործելու պարագայում նրանք կարողանում են հանրությունից գաղտնի պահել իրենց սեփականությունը: Որպեսզի պատկերացում կազմենք այդ մութ գումարների ծավալների մասին, նշենք, որ միայն ՀՀ բանկային համակարգում «կիպրոսյան» ծագմամբ ներդրումները, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմում են 84 միլիոն դոլար», – նշում է «Հայկական ժամանակ»-ը: