ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիոսյանը երեկ խորհրդարանի նիստի ժամանակ զբաղված էր խիստ կարևոր գործով. նա շախմատ էր խաղում իր բջջային հեռախոսով՝ փորձելով դա անել հնարավորինս աննկատ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Այդ նույն ժամանակ, երբ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացնում էր կառավարության հեղինակած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրինագիծը, ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Կարապետյանը, իր բջջայինով «շրջում» էր Facebook-ում», – գրում է թերթը՝ «Տենց է մոդա» հրապարակման մեջ: